Տնտեսական

Մեծ Բրիտանիայում գնաճը պահպանվել է տարեկան 4%-ի մակարդակում

Հունվարին Մեծ Բրիտանիայում գնաճի մակարդակը պահպանվել է դեկտեմբերյան մակարդակում՝ կազմելով 4%: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակի նոր զեկույցում։

Այս ցուցանիշը ցածր է եղել փորձագետների սպասումներից, որոնք հունվարին կանխատեսել են գնաճի չափավոր աճ՝ բրիտանական Ofgem կարգավորիչի կողմից գազի և էլեկտրաէներգիայի առավելագույն սակագների բարձրացման պատճառով։ Նոյեմբերին տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 3.9%, հոկտեմբերին՝ 4.6%։

2022-ի վերջին Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է 10.5%-ի։ Վարչապետ Ռիշի Սունակը կառավարության հինգ հիմնական նպատակներից էր համարել այս ցուցանիշի կրկնակի կրճատումը մինչև 2023-ի վերջ։ Այս նպատակին հասել են դեռ հոկտեմբերին։ Բրիտանական գանձապետարանը գնաճի ստանդարտ թիրախ է համարում 2%-ը։

Share