Տնտեսական

Մոլդովան կարող է դառնալ ԵՄ էներգետիկ շուկայի մաս՝ նախքան համայնքին միանալը

Մոլդովան հնարավորություն ունի դառնալու Եվրամիության ընդհանուր էներգետիկ շուկայի մաս նույնիսկ մինչ համայնքին միանալը։ Այս մասին Ռադիո Մոլդովայի եթերում հայտարարել է հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը։

«Մինչև 2028-2029 թվականները մենք իսկապես կարող ենք դառնալ ԵՄ ընդհանուր էներգետիկ շուկայի մաս, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ընտրել մատակարարներ: Մատակարարները սպառողներին կառաջարկեն ծառայություններ, այդ թվում՝ լրացուցիչ», – բացատրել է Պարլիկովը:

Նա հավելել է, որ ԵՄ-ի և այլ արևմտյան գործընկերների ֆինանսական աջակցությամբ հանրապետությունում մեկնարկում են էներգաարդյունավետության ծրագրեր։

2023 թվականի դեկտեմբերին որոշվեց բանակցություններ սկսել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ, և Հանրապետության նախագահ Մայա Սանդուն խոստացավ, որ դա տեղի կունենա մինչև 2030 թվականը: 2024 թվականի փետրվարի սկզբին Պարլիկովը և Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարեցին ԵՄ էներգետիկ շուկային հանրապետության միանալու գործողությունների ծրագրի շուրջ համաձայնագրի մասին, որը նախատեսում է ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական աջակցություն Մոլդովային էներգետիկ ոլորտում:

Գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով հանրապետությունը էներգետիկ ճգնաժամ է ապրում, այն բանից հետո, երբ 2022 թվականին գազի սակագինը գրեթե յոթ անգամ ավելացավ՝ մինչև 29.27 լեյ (1.6 դոլար), այնուհետև նվազեցվեց մինչև 17.4 լեյ (0.9 դոլար): Սանդուի և կառավարության հրաժարականի պահանջով երկրում բողոքի ցույցեր են սկսվել։ Ցուցարարները մեղադրում են իշխանություններին տնտեսական ճգնաժամի և կենսամակարդակի անկման ու անկարողության մեջ: Երկրում անցկացվաշ հարցումների համաձայն՝ երկրի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունները Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվեն էներգետիկ ոլորտում շահավետ գործակցության շուրջ:

Share