Տնտեսական

Ճապոնիան զիջել է Գերմանիային՝ որպես անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում երրորդ տնտեսություն

Ճապոնիայի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականի վերջին դոլարային արտահայտությամբ կազմել է 4.21 տրիլիոն դոլար։ Ըստ այդ ցուցանիշի՝ այն աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային (4.46 տրիլիոն դոլար):

2022-ին Ճապոնիայի անվանական ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմել է 4.26 տրիլիոն դոլար։ Ընդ որում՝ իենով արտահայտված 2023-ին այս ցուցանիշն աճել է 1.2%-ով։ Այս միտումը պայմանավորված է ճապոնական ազգային արժույթի թուլացմամբ։ Երկրի իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 1.9%-ով։

Ճապոնիայի տնտեսությունը 2023-ի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 0.4%-ով՝ թույլ սպառման և կորպորատիվ ներդրումների նվազման պատճառով:

Ըստ Kyodo-ի՝ ՀՆԱ-ի տվյալները մարտահրավեր են կառավարության և Ճապոնիայի բանկի համար, քանի որ նրանք ձգտում են խթանել տնտեսական աճը՝ խթանելով ներքին պահանջարկը և բարձրացնելով աշխատավարձերը: Բացի այդ, ճապոնական ընկերությունները շարունակում են չափազանց զգուշավոր լինել երկարաժամկետ ներդրումների հարցում, ինչը նույնպես բացասական գործոն է դառնում զարգացման համար։

Share