Տնտեսական

Արգենտինայում տարեկան գնաճը գերազանցել է 250%-ը

Արգենտինայում 12 ամսվա ընթացքում գնաճը կազմել է ավելի քան 250%: Այս մասին հայտնում է Արգենտինայի վիճակագրության և մարդահամարի ազգային ինստիտուտը՝ հաստատության կայքում հրապարակված զեկույցում։

«Հունվարին գնաճը հասել է 20.6%-ի, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է 254.2%»,- ասվում է փաստաթղթում։

Հաղորդագրության համաձայն՝ հունվարին տրանսպորտի ոլորտում ծառայությունների արժեքն աճել է 26.3%-ով՝ հասարակական տրանսպորտի տոմսերի, ինչպես նաև վառելիքի թանկացման պատճառով։ Հեռախոսային ծառայությունների և ինտերնետ հասանելիության արժեքն աճել է 25.1%-ով։ Անձնական հիգիենայի ապրանքների և գեղեցկության ծառայությունների արժեքը կտրուկ աճել է՝ 44.4%-ով։

Հունվարին ամենաքիչ թանկացումները գրանցվել են հագուստի և կոշկեղենի շուկայում՝ 11.9%-ով, ինչպես նաև կրթության ոլորտում՝ 0.9%-ով։

Share