Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄՆ-Ն ԿԿԱՐՈՂԱՆԱ ԽՈՒՍԱՓԵԼ ՖԻՍԿԱԼ ԽԶՈՒՄԻՑ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզված է, որ մինչև տարեվերջ երկրի կառավարությանը և Կոնգրեսին կհաջողվի ընդհանուր համաձայնության գալ և խուսափել երկրին սպառնացող ֆիսկալ խզումից: Սպիտակ տանն ունեցած իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հիմնական խնդիրն այնպիսի համաձայնության հաստատումն է, որը հնարավորություն կտա երկարաժամկետ հատվածում երկրի բյուջեի պակասուրդը պահպանել վերահսկելի սահմաններում:

Նշենք, որ ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական «ֆիսկալ խզման» պարագայում 2013 թվականի առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր:

Ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ:

Share