Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-Ը ԿԱՋԱԿՑԻ ՍԻՐԻԱՀԱՅ ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) հյուրընկալել է սիրիահայերին, ովքեր հետաքրքրված են իրենց սեփական գործը սկսել հայրենիքում: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նախաձեռնությամբ սիրիահայերի համար կմեկնարկի դասընթաց:

Հայասստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ սիրիահայերին ուղղված սկսնակ գործարարների աջակցության ծրագիրը հատուկ է լինելու:

Սկզբում մասնակիցները կտեղեկանան օրենսդրությանը, կիմանա, թե ինչպես պատշաճ կազմել գործարար ծրագիրը և ներկայացնել այն: Ծրագիրը հաստատվելուց հետո մասնակիցները հնարավորություն կստանան վարկ ստանալու: Եթե մյուս ծրագրերի մասնակիցները վարկ կարող են ստանալ մինչև 3 մլն դրամի չափով, իսկ տոկոսադրույքը` մինչև 10 տոկոս տարեկան, ապա սիրիահայերի համար հատուկ գործելու է մինչև 5 մլն դրամի սահմանաչափը` մինչև 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով երաշխավորելու է նրանց վարկը:  

Վարկի տրամադրումից և դասընթացի ավարտից հետո ՓՄՁ ԶԱԿ մասնագետները 2 տարի շարունակ ուղեկցելու են սկսնակներին, որպեսզի նրանք կայանան և ինքնուրույն կարողանան շարունակել գործը: 

Share