Տնտեսական

ԵՄ-ն 2023-ին Ռուսաստանից գնել է 29 միլիարդ եվրոյի նավթ և գազ

Եվրամիության երկրները 2023-ին ներմուծել են 29 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական նավթ և գազ։ Այս տվյալները հրապարակել է Եվրոստատը։

Այսպիսով, գնումների ծավալը 2022-ի համեմատությամբ նվազել է 2.9 անգամ, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց միջինը կազմում էր 100 դոլար։ 2021 թվականին՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո հակառուսական պատժամիջոցների ներդրումից առաջ, մատակարարումների ծավալը կազմում էր մոտ 81.9 միլիարդ եվրո, ինչը 2.8 անգամ ավելի է, քան 2023-ին։

ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը անցյած տարվա վերջին կազմել է մոտ 89 միլիարդ եվրո, դեպի Եվրամիություն արտահանումը հասել է ավելի քան 50 միլիարդ եվրոյի, իսկ ներմուծումն այնտեղից՝ 38 միլիարդ եվրո։

Share