Բաժին. Տնտեսական

ՀՈՆԿՈՆԳԻ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԳՆԻ ԼՈՆԴՈՆԻ LME ՄԵՏԱՂԱԿԱՆ ԲՈՐՍԱՆ

Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման և վերահսկողության գործակալությունը (FSA) թույլատրել է Հոնկոնգի Hong Kong Exchanges բորսայի կողմից Լոնդոնի LME մետաղական բորսայի կլանման գործարքը: Այս մասին նշվում է LME-ի պաշտոնական հայտարարության մեջ:

Սպասվում է, որ գործարքի մասով վերջնական դատական լսումները կկայանան դեկտեմբերի 5-ին, և գործարքի հաստատման դեպքում այն կփակվի դեկտեմբերի 6-ին:

Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին LME-ի բաժնետերերը հաստատել էին լոնդոնյան մետաղական բորսան Հոնկոնգի Hong Kong Exchanges & Clearing բորսայական ընկերությանը 1,39 մլրդ ֆունտով ($2,2 մլրդ) վաճառելու ծրագիրը:

Լոնդոնյան մետաղների բորսան հիմնադրվել է շուրջ 130 տարի առաջ: Այժմ բորսան ունի ավելի քան 90 բաժնետեր, որոնցից են JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը և Metdist-ը:

Share