Բաժին. Տնտեսական

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2012 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.6%  և 0.2%  գնանկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.1%-ով  և 9.6%-ով,  իսկ 2011 թվականի դեկտեմբերի համեմատ` 11.6%-ով և 6.8%-ով:

Share