Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խորհուրդ է տվել Արգենտինայի կառավարությանը ուշադրություն դարձնել բնակչությանն աջակցության ապահովմանը՝ շարունակվող բարեփոխումների առաջացրած ցնցումների պայմաններում։
«Կարճաժամկետ հեռանկարում կայունացման ծախսերը հաշվի առնելով՝ կարևոր է շարունակել ջանքերը՝ աջակցելու խոցելի բնակչությանը, սոցիալական աջակցությունն ու կենսաթոշակները իրական արտահայտությամբ պահպանելու համար, և ապահովել, որ հարկաբյուջետային ճշգրտումների բեռը անհամաչափորեն չբաշխվի աշխատող ընտանիքների վրա», – ասել է ԱՄՀ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը:
Նա նաև նշել է, որ Արգենտինայի կառավարությունը պետք է ստանա «հասարակական և քաղաքական աջակցություն»՝ ապահովելու բարեփոխումների կայունությունն ու արդյունավետությունը։
Նախկինում Արգենտինայի նախագահը չէր կարողացել խորհրդարան անցկացնել իր վարչակազմի առաջարկած բարեփոխումների փաթեթը։ Օրինագիծն ընդհանուր առմամբ հավանության է արժանացել, սակայն փաստաթղթի հոդված առ հոդված քննության ժամանակ մերժվել են նախագահին հատուկ լիազորություններ տալուն վերաբերող որոշ կետեր, որից հետո կառավարությունը հետ է կանչել օրինագիծը։