Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ 2012Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ ԿԼԻՆԻ ԱՌԱՆՑ ՊԱԿԱՍՈՒՐԴ

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը վերանայել և արդյունքում բարելավել է 2012 թվականի դաշնային բյուջե վերաբերյալ կանխատեսումները: Սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Գերմանիայի բյուջեն կունենա զրոյական հաշվեկշիռ: Նշենք, որ վերջին՝ այս տարվա ամռանն արված կանխատեսումներում Գերմանիայի ֆինանսների նախարարությունը 2012 թվականի համար կանխատեսել էր բյուջեի պակասուրդ՝ ՀՆԱ-ի 0,5%-ի չափով:

Նշենք, որ 2011 թվականին Գերմանիայի դաշնային բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 1.0%-ը, 2010 թվականին՝ 4.3%-ը:

Ակնկալվում է, որ 2013 և 2014 թվականներին Գերմանիայի բյուջեն կլինի հավելուրդային. բյուջեի հավելուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 0.5%-ը:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական կանխատեսման՝ 2012 թվականի արդյունքներով Գերմանիայի պետական պարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 81.5%-ը: 2016 թվականին ցուցանիշը կկազմի 73%:

Share