Տնտեսական

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

«Այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցի մասին: Այս պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի ազատազրկման հետ կապված անձանց, ինչպես նաև. Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական արդյունաբերական բազայի, առևտրական ցանցերի և պատժամիջոցներից խուսափողների դեմ», – մեջբերում է Բայդենի խոսքերը։

ԱՄՆ իշխող վարչակազմից հայտնել են նաև, որ պատժամիջոցները կտարածվեն նաև ՌԴ-ին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնող երկրների, բիզնես սեկտորի և անձանց վրա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԱՄՆ սպասվող պատժամիջոցներին ասել էր, որ Ռուսաստանը «գործողությամբ կպատասխանի»: Ռուս պաշտոնյան ընդգծել էր, որ դա կլինի Ռուսաստանի տնտեսության ամրապնդման տեսքով:

Share