Բաժին. Տնտեսական

ՄԻԹ ՌՈՄՆԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԶՆԵՍ ՈԼՈՐՏ

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին իր պարտությունից հետո որոշել է վերադառնալ բիզնես ոլորտ: Ըստ պաշտոնական աղբյուրների` նա կնշանակվի Marriott International-ի տնօրենների խորհրդի անդամ: Ռոմնիի նման որոշումը կանխատեսելի էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաև մի քանի տարի առաջ:  

Share