Տնտեսական

2023-ին Ղազախստանը Հյուսիս-Հարավ միջանցքով փոխադրել է 2.1 միլիոն տոննա բեռ

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով Ղազախստանի կողմից երկաթուղով փոխադրված բեռների ծավալը 2023 թվականին կազմել է 2.1 միլիոն տոննա, ինչը 4%-ով ավելի է, քան 2022-ին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի մասնակցությամբ հանդիպման արդյունքներն ամփոփելով:

Տրանսպորտի փոխնախարար Մաքսատ Կալյակպարովի խոսքով՝ այս տրանսպորտային միջանցքում սպասարկումը բարելավելու, բեռների առաքման ժամանակը կրճատելու և մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցելու համար Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի երկաթուղային վարչակազմերը նախատեսում են համատեղ ձեռնարկություն ստեղծել։

Հանդիպումից հետո Ժումանգարինը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու թողունակության մեծացման ուղղությամբ։

Միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքը, որի շրջանակներում ստեղծվել է բեռնափոխադրումներ ղազախական Ակտաու նավահանգստի և Իրանի հյուսիսային նավահանգիստների միջև, հեռանկարային ուղղություն է այլընտրանքային առևտրային ուղիների զարգացման համատեքստում, որի արևելյան ճյուղն անցնում է Ղազախստանի Մանգիստաու շրջանով։

Share