Տնտեսական

Բրիտանացի արտահանողների ավելի քան 50%-ը տուժել է Կարմիր ծովում ստեղծված իրավիճակի պատճառով

Մեծ Բրիտանիայի արտահանող ընկերությունների կեսից ավելին կարծում է, որ Կարմիր ծովում նավագնացության խափանումները բացասաբար են ազդել իրենց գործունեության վրա: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի Առևտրի պալատի կողմից անցկացված հետազոտության արդյունքները։

Մեծ Բրիտանիայի արտահանողների 55%-ն ասում է, որ իրենց վրա ազդել է իրավիճակը: Ըստ ուսումնասիրության՝ ընկերությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են ծախսերի ավելացումը և լոգիստիկան։ Այսպես, գործարար շրջանակների որոշ ներկայացուցիչներ մատնանշում են բեռնարկղերի վարձակալության արժեքի 300%-ով բարձրացումը։ Բացի այդ, որոշ ընկերություններ հայտնում են դրամական միջոցների հոսքերի դժվարությունների և արտադրության մեջ բաղադրիչների պակասի մասին՝ պայմանավորված իրավիճակով:

Հետազոտության ընթացքում Մեծ Բրիտանիայի Առևտրի պալատի փորձագետները հարցում են անցկացրել 1087 բրիտանական ընկերությունների շրջանում:

Հիշեցնենք՝ Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբները հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա, որ փոխկապակցված նավերն անցնեն Կարմիր ծովով:

Share