Բաժին. Տնտեսական

ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 12%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջեից 237.2 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 80.9% կատարողական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ նշված գումարից 164 մլրդ դրամ կազմել են կենսաթոշակները, 65 մլրդ դրամ` նպաստները: 

Միևնույն ժամանակ, 8.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 6.7 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.1%-ով կամ 25.6 մլրդ դրամով:

Share