Տնտեսական

Լեհաստանի վարչապետը չի բացառում էմբարգոյի ընդլայնումն ուկրաինական գյուղմթերքի վրա

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի բացառել Ուկրաինական գյուղմթերքի նկատմամբ էմբարգոյի ընդլայնումը, եթե Եվրամիությունը շուկայի պաշտպանության այլ մեթոդներ չգտնի։

Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները ստիպված կլինեն լրացուցիչ սահմանափակումներ մտցնել առանց ԵՄ համապատասխան աջակցության:

Լեհաստանի վարչապետը հիշեցրել է, որ Վարշավան պատրաստ է համաֆինանսավորել Եվրոպայում հացահատիկի ավելցուկի փոխանցումը կարիքավոր երկրներին՝ որպես մարդասիրական օգնություն:

Share