Տնտեսական

Էմանուել Մակրոն. Կատարը մինչև 2030-ը 10 միլիարդ եվրո կներդնի Ֆրանսիայում

Ֆրանսիան և Կատարը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է մինչև 2030 թվականը Ֆրանսիայի տնտեսության մեջ 10 միլիարդ եվրոյի չափով ներդրում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք ստորագրել ենք 10 միլիարդ եվրոյի հավակնոտ ներդրումային ծրագիր»,- ասել է նա երկօրյա այցով Փարիզ ժամանած Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը։

AFP գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն էներգետիկ անցման, կիսահաղորդիչների, օդատիեզերական, արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության և մշակույթի ոլորտներում։

Share