Տնտեսական

Ավստրիայում ընդդիմությունը կարծում է, որ Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն շահել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներից

Ընդդիմադիր Ավստրիայի ազատության կուսակցության նախագահ Հերբերտ Քիքլը կարծում է, որ Հնդկաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն շահել են ԵՄ հակառուսական պատժամիջոցներից, իսկ իրենք՝ եվրոպական երկրները, կորուստներ են կրել:

«Պատժամիջոցների այս ողջ խելագարությունից շահողներն են Հնդկաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները, որոնք ներկայումս աննախադեպ քանակությամբ ռուսական ուրան են գնում: Պարտվածները ԵՄ-ն և Ավստրիան են. Ուկրաինան սպառնում է արգելափակել ռուսական գազի տեղափոխումն իր տարածքով դեպի Եվրոպա»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում APS-ի մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ պատերազմը չի ավարտվել:

«Ներկայումս ռուսները նույնիսկ ռազմական ճանապարհով են առաջ գնում: Ռուսաստանի տնտեսությունը չի փլուզվել: Արժույթի միջազգային հիմնադրամը Ռուսաստանի տնտեսությունը անսպասելիորեն կայուն է անվանել, այն նույնիսկ աճում է»,- նշել է Քիքլը:

Ի դեպ, Փետրվարի 21-ի սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Ավստրիայի ազատության կուսակցությունն ամենահայտնի քաղաքական ուժն է, որին պատրաստ է քվեարկել հարցված քաղաքացիների 27.2%-ը:

Share