Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ԴԵՄ Է ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեմ է արտահայտվել երկրի ղեկավարին լրացուցիչ լիազորությունների տրամադրման առաջարկությանը, ինչը նախագահին թույլ կտա միայնակ կառավարել երկրի պետական պարտքի վերին սահմանը:  Նման առաջարկությամբ հանդես էր եկել Դեմոկրատական կուսակցությունը:

Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև  տարաձայնությունները շարունակվում են արդեն մի քանի տարի:

Այժմ ամերիկյան տնտեսության համար առավել նախընտրել է, որ պետական պարտքի վերին սահմանը բարձրացվի հնարավորինս շուտ: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ պետական պարտքը կկազմի 16,34 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը համապատասխանում է ներկայիս վերին սահմանին: Եթե մինչև տարեվերջ պետական պարտքի վերին սահմանը չբարձրացվի, ապա ԱՄՆ տնտեսության կսպառնա ֆիսկալ խզում: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական ֆիսկալ խզման պարագայում 2013 թվականի առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր:

Նշենք, որ ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ:

Share