Բաժին. Տնտեսական

«ԼՈՐԻ ԲԵՐԴ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐՈԿԱՅԱՆԻ» ԾՐԱԳՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԳԵՐՄԱՆԻԱՆ

Դեկտեմբերի 7-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած հայ-գերմանական համաժողովի շրջանակներում հայաստանյան «Լորի Ամրոց» ՍՊԸ-ի, «ՎՕԻԹՀ Հիդո ԳՄԲՀ և Քո»-ի, «Շպարկս» բանկի և «Քոմմիթ գրուպ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ «Լորի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ:

Նշենք, որ գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցել է 15 ընկերություն, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները: Քննարկումների առանցքում են եղել երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Share