Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 6%-ՈՎ

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի արտաքին առևտրային շրջանառության ծավալն աճել է 5,8%-ով և կազմել 3,5003 տրիլիոն ԱՄՆ դոլար:  

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին չինական արտադրության էլեկտրոնիայի արտահանումն աճել է 8,2%-ով և կազմել 436,78 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հունվար-նոյմեբերին Չինաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալներն աճել են 13,2%-ով և կազմել 1,052 մլն միավոր

Նշենք նաև, որ Չինաստանի հիմնական առևտրային գործընկերը շարունակում է մնալ Եվրամիությունը՝ չնայած, որ եվրոպական պարտքային ճգնաժամի ընդհանուր համատեքստում հաշվետու ամիսներին Եվրոգոտու անդամ երկրների հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը կրճատվել է 4,1%-ով և կազմել 495,75 մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՆի հետ Չինաստանի առևտրաշրջանառությունն աճել է 8,2%-ով և կազմել 438,62 մլրդ ԱՄՆ դոլար:

Share