Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Նախորդ շաբաթ Մաշտոցի պողոտայի հասարակական տրանսպորտի կանգառագոտիներից մեկում տեղադրվել և  փորձարկվել է էլեկտրոնային չվացուցակների համակարգը: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ նախատեսվում է ևս մեկ  կանգառասրահ կահավորել չվացուցակի համակարգով:

Հիշեցնենք, որ նախաեսվում է մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:

Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաև նոյեմբեր ամսվա ընթացքում հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքները: Զեկուցվել է, որ 10 կազմակերպություն հաստատված չվացուցակները խախտելու համար ենթարկվել է վարչական տույժերի, ավելի քան 25 կազմակերպություն զգուշացում է ստացել:

Share