Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. փետրվարին իրականացվել է 53․5 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2024 թ. փետրվար ամսվա ընթացքում իրականացվել է 53.5 մլն գործարք` 976.0 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  8.5 մլն գործարքով կամ 19.1%-ով, իսկ արժեքային` 185.3 մլրդ ՀՀ դրամով կամ 23.4%-ով:

Share