Բաժին. Տնտեսական

2024թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 23.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 26,779.8 տոննա պղնձի խտանյութ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 23.7%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 15.9%-ով և կազմել 821.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 3.3%-ով և կազմել 1,686.2 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 68.3%-ով և կազմել 198.5 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 9%-ով և կազմել 1,534.5 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 42.5%-ով, կազմելով 1,582.7 տոննա։

Share