Տնտեսական

Լեհական ապրանքների արտահանումը Ուկրաինա 2023-ին աճել է 113.3%-ով

Լեհական ապրանքների արտահանումը Ուկրաինա 2023 թվականին 2022-ի համեմատ աճել է 113.3%-ով և կազմել 51.7 միլիարդ զլոտի (մոտ 13 միլիարդ դոլար)։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ վկայակոչելով Լեհաստանի Գլխավոր վիճակագրական գրասենյակի՝ իր պատվերով պատրաստված զեկույցը։

Ըստ այդ տվյալների՝ նույն ժամանակահատվածում Ուկրաինայից Լեհաստան ապրանքների ներմուծումն աճել է 72.2%-ով և կազմել 20.3 միլիարդ զլոտի (մոտ 5 միլիարդ դոլար)։

Լեհաստանի արտահանման մեջ հիմնական տեղը զբաղեցնում են վառելիքը, էլեկտրոնիկան, ինչպես նաև զենքն ու զինամթերքը։

Պետական ​​վիճակագրական ծառայության զեկույցում նշվում է, որ ուկրաինական հացահատիկի ներմուծումը Լեհաստան 2023-ին գերազանցել է 2022-ի ցուցանիշները 36.7%-ով։

Share