Տնտեսական

Վլադիմիր Պուտին. BRICS-ը կշարունակի առաջ անցնել G7-ից՝ համաշխարհային ՀՆԱ-ում ներդրման առումով

BRICS-ը համաշխարհային տնտեսության մեջ մասնաբաժնի չափով արդեն առաջ է անցել G7-ից, և այդ բացն աճման միտում ունի: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ զրույցում։

«Ներկայումս BRICS-ի երկրների ընդհանուր ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան G7 երկրների ՀՆԱ-ն: Եվ այս ճեղքվածքն ավելանում է, ավելի է մեծանալու, սա «բժշկական» փաստ է: Սրա հետ կապված ոչինչ չի կարելի անել, և նույնիսկ եթե ինչ-որ մեկը ուզում է փոխել միտումը, սա անհնար է. այն կաճի»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Share