Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱԶԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում ընթացող «ԱրմԹեք 2012» համաժողովի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան Հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր և միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում: 

Երիտասարդները վարչապետին տեղեկացրել են, որ իրենք համախմբվել են մի նախաձեռնության շուրջ, որի նպատակն է ստեղծել ցանց՝ ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջև: Ցանցում առայժմ ներգավված են հիմնականում ամերիկաբնակ թվով երկու հարյուր մասնագետներ: 

Վարչապետը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է կապ հաստատել այդ երիտասարդների հետ և ամրապնդել փոխգործակցությունը:

Երիտասարդները վարչապետին ներկայացրել են նաև իրենց ձեռնարկությունների գործունեությունն ու ապագա ծրագրերը:

Share