Բաժին. Տնտեսական

ՋՈՆ ՀԵՖԵՐՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՏՔՆ Է

Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում ընթացող «ԱրմԹեք 2012» համաժողովի ժամանակ: Նա նշել է, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ, ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում՝ մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով: 

Դեսպան Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այդ գյուտերը կարող են իրենց արժանի տեղը գտնել մարդասիրական և կոմերցիոն ձեռնարկություններում և «ԱրմԹեքը» լավ հնարավորություն է գյուտերին ճանապարհ բացելու համար:

Share