Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՃԱՌԻ AIG-Ի ԻՐ ԱՄԲՈՂՋ ԲԱԺՆԵՄԱՍԸ

ԱՄՆ գանձապետարանը որոշել է ավարտել American International Group (AIG) ապահովագրական ընկերության կապիտալում ունեցած իր բաժնեմասի վաճառքի ծրագիրը: Վաճառքի կհանվի պետական փաթեթում ընդգրկված 234 մլն սովորական բաժնետոմս: 

Հիշեցնենք, որ 2008 թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, AIG ապահովագրական ընկերությունը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում և սնանկ չճանաչվելու նպատակով՝ մասնակիորեն ազգայնացվել: 

Նշենք, որ ավելի վաղ, ընթացիկ տարվա սեպտեմբերին, ԱՄՆ գանձապետարանը վաճառել էր AIG ընկերության 637 մլն սովորական բաժնետոմս:

2012 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով AIG ընկերության զուտ շահույթը կազմել է 7 մլրդ 396 մլն ԱՄՆ դոլար:

Share