Տնտեսական

Հնդկաստանը պայմանագիր է ստորագրել Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի հետ

Հնդկաստանը և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիան, որը ներառում է Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Շվեյցարիան, ստորագրել են տնտեսական և առևտրային գործընկերության համաձայնագիր։ Արարողությունը տեղի է ունեցել Նյու Դելիում։

«Սա նշանակալից իրադարձություն է: Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը նշանավորում է գրեթե 15 տարվա քրտնաջան աշխատանքի, հսկայական էներգիայի և ջանքերի գագաթնակետը», – ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության, սպառողների հարցերով նախարարը:

Պաշտոնյան վստահեցրել է, որ Հնդկաստանը ցանկացած հնարավոր աջակցություն կտրամադրի մասնակից երկրներին և կաջակցի արդյունաբերությանը և բիզնեսին ոչ միայն իրենց նպատակներին հասնելու, այլև դրանց սահմաններից դուրս գալու հարցում:

Համաձայնագրի նպատակն է մեծացնել առևտրի և ներդրումների հոսքերը, աշխատատեղերի ստեղծումը և տնտեսական զարգացումը։ Ակնկալվում է, որ առաջիկա 15 տարվա ընթացքում այն կհանգեցնի 100 միլիարդ դոլարի ներդրումների ներհոսք դեպի Հնդկաստան:

Share