Բաժին. Տնտեսական

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԳԱԶԻ ՈՐԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Վաղը՝ դեկտեմբերի 13-ին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական մասնաշենքում տեղի կունենա կլոր սեղան «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հանդիպման նպատակն է գազի ջերմատվության և որակի հետ կապված հարցերի քննարկումը:

Կլոր սեղանին կմասնակցեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Չափագիտության ազգային ինստիտուտի, սպառողների շահերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Share