Տնտեսական

Եվս մեկ արհմիություն կմիանա գործադուլներին Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի մասնավոր հատվածի աշխատողների արհմիությունը, որը կազմում է մոտ 15 հազար մարդ, գործադուլ է հայտարարել, որը նախատեսում է անցկացնել մարտի 21-22-ը։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Այսօր Ֆինլանդիայում սկսվել են մի քանի արհմիությունների երկշաբաթյա գործադուլները՝ մոտ 7 հազար մարդու մասնակցությամբ, ինչը, մասնավորապես, հանգեցրել է երկրի նավահանգիստներում բեռնաշրջանառության դադարեցմանը, որով անցնում է Ֆինլանդիայի գրեթե ողջ առևտրաշրջանառությունը։

«Ֆինլանդիան դառնում է ամենահակաշխատավոր հասարակությունը սկանդինավյան երկրների շարքում: Մենք կոչ ենք անում կառավարությանը սկսել իրական բանակցություններ: Եթե կառավարությունը սկսի իրական բանակցություններ, մենք ուրախ կլինենք դադարեցնել հայտարարված գործադուլները: », – ասել է արհմիության ղեկավար Յիրի Ալտոնենը:

Նախկինում ֆիննական լրատվամիջոցները հայտնել էին, որ սկսված բողոքի ակցիաները կարող են տնտեսության վրա արժենալ մոտ 1.5 միլիարդ եվրո։

Share