Տնտեսական

ՄԱԿ ՊԳԿ փորձագետը հայտարարել է կլիմայի փոփոխության պատճառով աշխարհում բանանի գների հնարավոր բարձրացման մասին

Բանանի համաշխարհային գները առաջիկա տարիներին կարող են աճել կլիմայի փոփոխության պատճառով։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Պասկալ Լյուն` BBC Broadcasting Corporation-ին տված մեկնաբանությունում։

«Կարծում եմ, որ կլիմայի փոփոխությունն իսկապես մեծ վտանգ է ներկայացնում բանանի շուկայի համար. գները կբարձրանան»,- փորձագետի կարծիքով՝ բանանի թանկացում պետք է սպասել, եթե «առաջարկի էական աճ չլինի»։

Ինչպես բացատրել է Լյուն, աճի հիմնական պատճառը եղանակային պայմաններն են լինելու։ Ըստ փորձագետի՝ բանան արտադրողներին առաջին հերթին մտահոգում են ջրհեղեղներն ու ուժեղ քամիները, քանի որ դրանք կարագացնեն հիվանդությունների տարածումը։ Դա կարող է հանգեցնել որոշ շրջաններում բերքի ամբողջական ոչնչացման:

Բանանի գների բարձրացմանը կհանգեցնեն նաև պարարտանյութերի, էներգիայի և տրանսպորտի գների աճն ու աշխատուժի պակասը:

Share