Տնտեսական

Սեպտեմբերից Երևանում տրանսպորտը թանկանում է

Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ: Նախագիծը Երևանի ավագանու կողմից ընդունվել է 32 կողմ, 2 դեմ, և  0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Երեք տոմսային փաթեթների մասով՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները և փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետների շրջանակներում։

Ամսական փաթեթը կարժենք 8800 դրամ, եռամսյակայինը՝ 23600 դրամ, տարեկանը՝ 88000 դրամ։

Տրանսպորտից ոչ հաճախ օգտվողների համար էլ առաջարկվում է 10-անգամյա ուղևորության լիցքավորման փաթեթ, որը կարժենա 2200 և 2100 դրամ՝ կախված ֆիզիկական կամ էլեկտրոնային կրիչից:

 

Share