Տնտեսական

Ֆրանսիայի բանկը նվազեցրել է 2024-ին երկրի տնտեսական աճի կանխատեսումը

Ֆրանսիայի բանկը, որը ծառայում է որպես երկրի կենտրոնական բանկ, վերանայել է 2024 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։

Աճի սկզբնական գնահատականը կազմել է 0.9%, մինչդեռ Ֆրանսիայի Կենտրոնական բանկը այժմ կանխատեսում է ընդամենը 0.8% ՀՆԱ աճ: Վերանայումն արտացոլում է 2023 թվականի վերջին եռամսյակում սպասվածից ավելի վատ տնտեսական աճը։

Հատկանշական է, որ այս գնահատականը նկատելիորեն ցածր է 1% աճից, որը խոստանում է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարարությունը։ Սակայն կառավարությունը տարեսկզբին հարկադրված էր կտրուկ ճշգրտել 2024-ի բյուջեում ներառված կանխատեսումը։ Անցյալ տարի իշխանություններն ակնկալում էին, որ 2024 թվականին տնտեսական աճը կկազմի 1.4%։

Share