Բաժին. Տնտեսական

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2013-2015ԹԹ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով (առանց ավելացված արժեքի հարկ):

Ըստ ծրագրի՝ հաջորդ տարի՝ 2013 թվականին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումները կկազմեն 8 038,9 մլն դրամ և կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով.

– հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 7 047,1 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 1 864,0 մլն դրամ,

– թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախականության և տևողության կրճատմանն ուղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 868,3 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 468,3 մլն դրամ,

– նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 13 329,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 4 679,7 մլն դրամ,

– առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 141,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 261,7 մլն դրամ,

– բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 325,2 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 765,2 մլն դրամ:

Share