Բաժին. Տնտեսական

PORSCHE-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Ընթացիկ տարում գերմանական խոշոր ավտոարտադրող Porsche ընկերությունը գրանցել է վաճառքի ռեկորդային ծավալ: 2012 թվականի առաջին 11 ամիսներին ամբողջ աշխարհում ընկերությունը վաճառել է 128,9 հազար հատ նոր արտադրության ավտոմեքենա: 2011 թվականի համեմատությամբ վաճառված ավտոմեքենաների թիվն աճել է շուրջ 10 հազարով:

Հաշվետու ժամանակահատվածում Porsche ընկերության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելել Չինաստանում և ԱՄՆ-ում:

Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ միայն նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Porsche մակնիշի ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 39%-ով:

Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Volkswagen-ը, որն այդ պահին տնօրինում էր Porsche-ի բաժնետոմսերի 49.9%-ը, նախնական համաձայնության էր եկել համասեփականատերերի հետ՝ 5.6 մլրդ ԱՄՆ դոլարով գնել ընկերության բաժնետոմսերի մնացյալ մասը:

Share