Տնտեսական

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, որը կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։

Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մարտի 18-ին կայանալիք համայնքի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։

«Մենք արդեն աշխատում ենք պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա, և այն կներառի նախկին բոլոր սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Share