Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԹԵՐՎԵԼ Է 8 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՄԻՐԳ ՈՒ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

Այս տարի Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդամենը 210 միլիոն դրամը: Այս մասին Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն՝ ընդգծելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն: 

Նիստի ժամանակ նախարարը խոսել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին: Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն է: Նախարարը փաստել է, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար:

Share