Բաժին. Տնտեսական

IATA-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Օդային տրանսպորտի IATA միջազգային ասոցիացիան վերանայել է միջազգային ավիափոխադրող ընկերությունների շահույթի վերաբերյալ իր կանխատեսումները: Դրանց համաձայն` 2012 թվականի արդյունքներով ավիաընկերությունների շահույթն ամբողջ աշխարհում կհասնի 6,7 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ 2013 թվականին ցուցանիշը կհասնի 8,4 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նշենք, որ IATA-ի անդամ ընկերությունները վերահսկում են միջազգային օդային տրաֆիկի 84%-ը:

Share