Բաժին. Տնտեսական

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը աշխատանքներ է տանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում 2013թ-ի գարնանը «Ներդրումային համաժողով» կազմակերպելու ուղղությամբ:

Նշենք, որ 2011թ-ի սկզբից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իրականացնում է «Արևելյան ներդրումներ» (East Invest) եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից՝ Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում և ղեկավարվում է Եվրոպալատի կողմից։ Ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)  ՓՄՁ–ների և գործարարությանն աջակցող կազմակերպությունների ներդրումային և առևտրային կապերի ընդլայնումը՝ ԵՄ անդամ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ ծրագրի միջոցով նախատեսվում է կարողություների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև երկկողմ գործարար կապերի ստեղծման միջոցառումներ։

«Ներդրումային համաժողովը» կազմակերպելու համար ներկայումս ներդրումային ծրագրեր են հավաքագրվում՝ վերջիններս ամբողջացնելու և պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու նպատակով։ Համաժողովին նախատեսվում է 30-50 եվրոպական ընկերությունների մասնակցություն:

Share