Տնտեսական

Bloomberg. Գերմանիայում կարծում են, որ ԵՄ-ն կորցրել է իր բիզնես-գրավչությունը

Գերմանական ընկերությունների ղեկավարների մեծ մասը կարծում է, որ Եվրամիությունը կորցրել է իր գրավչությունը բիզնեսի համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի կատարած ուսումնասիրությունը։

Հարցված 3000 գերմանական ընկերությունների 56%-ը նշել է, որ Եվրամիության մրցունակությունը՝ որպես բիզնես անելու վայր, վերջին տարիներին վատթարացել է։ Ինչպես նշվել է, հարցվածների միայն 7%-ն է նկատել ԵՄ-ի մրցունակության բարելավում:

«Չնայած առավել շահավետ մեկնարկային դիրքին, Եվրոպային սպառնում է կորցնել իր դիրքերը միջազգային մրցակցությունում», – գործակալությունը մեջբերում է Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարտին Վանսլեբենի խոսքերը, որը կոչ է արել «անհապաղ դադարեցնել այս միտումը»:

Ինչպես նշում է Bloomberg-ը, չափից ավելի բյուրոկրատիան և առևտրային խոչընդոտները դառնում են գերմանական բիզնեսի դժգոհության պատճառ։ Էներգիայի թանկացման պատճառով ծախսերի աճը նույնպես իր ազդեցությունն է թողնում:

Share