Բաժին. Տնտեսական

ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ՄՆԱԼ «ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿ»-ԻՑ

2013 թվականի հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է Արգենտինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում ընդունել, որի համար պատճառ կարող է դառնալ Արգենտինայի կողմից գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալների «կեղծումը»:

Արգենտինայի պաշտոնական աղբյուրների գնահատմամբ՝  երկրում տարեկան գնաճը կազմում է 10%, մինչդեռ անկախ փորձագետների գնահատմամբ՝ ցուցանիշը կազմում է 25%: 

«Սխալ» վիճակագրությունն ուղղելու համար Արգենտինային ժամանակ էր տրվել, որն արդեն լրացել է: 

Որպես «պատիժ»՝ ԱՄՀ-ն կարող է Արգենտինային դուրս թողնել «Մեծ քսանյակից»:

Share