Բաժին. Տնտեսական

RIM-Ը «ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ» NASDAQ-100 ԻՆԴԵՔՍԻՑ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ կանադական Research in Motion (RIM) ընկերությունը, որը հայտնի է իր BlackBerry ապրանքային նշանով, դուրս է մնացել Nasdaq-100 ինդեքսից, որում ընդգրկված են Nasdaq ֆոնդային բորսայում շրջանառվող՝ խոշորագույն ոչ ֆինանսական ընկերությունների արժեթղթերի գնանշումները: Սպասվում է, որ RIM-ի արժեթղթերի գնանշումները Nasdaq-100 ինդեքսում չեն հաշվառվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ից:

Ըստ վերլուծաբանների՝ նման որոշումը բացասական ազդեցություն կունենա ընկերության բաժնետոմսերի գների վրա:

Նշենք որ վերջին հինգ տարվա ընթացքում Research in Motion ընկերության բաժնետոմսերի գները նվազել են շուրջ 80%-ով, ինչը պայմանավորված է Apple և Samsung ընկերությունների մրցակցային դիրքերի ամրապնդմամբ և սմարթֆոնների համաշխարհային շուկայում BlackBerry-ի բաժնեմասի կրճատմամբ: 

Share