Բաժին. Տնտեսական

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Ներկայում Եվրոպայի համար թիվ մեկ խնդիրներից մեկը երիտասարդների շրջանում աճող գործազրկությունն է: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ եվրոպական տարածաշրջանի տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ վերջին երկու-երեք տարվա ընթացքում իրականացվող աշխատանքներն, իր դիտարկմամբ, ճիշտ ուղու վրա են:

Անգելա Մերկելը համոզմունք է հայտնել, որ ապագայում Եվրոպան հանդես կգա նաև որպես մեկ միասնական աշխատաշուկա:

Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրներում գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում կազմում է շուրջ 25%, ընդ որում՝ մի շարք երկրներում, մասնավորապես, Իսպանիայում ցուցանիշը գերազանցում է 50%-ը:

Share