Բաժին. Տնտեսական

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3-4%-ՈՎ

Ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կաճի 3%-ով, 2013 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,3%, իսկ 2014 թվականին` 4,1%: Նման կանխատեսում են ներկայացրել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները:

Ըստ վերջիններիս կանխատեսումների` 2013 թվականին ԱՄՆ-ում և Եվրոգոտում կգրանցվի տնտեսական աճի առավել ցածր տեմպ, քան ընթացիկ տարում: Այսպես, սպասվում է, որ 2012 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում կգրանցվի 2,2% տնտեսական աճ, 2013 թվակաին` 1,9%, իսկ Եվրոգոտում` համապատասխանաբար 0,4% և 0,2%: 2014 թվականի համար կանխատեսվում է ԱՄՆ տնտեսության 2,9% աճ, Եվրոգոտու տնտեսության 0,9% աճ:

Նշենք նաև, որ  Goldman Sachs-ի կանխատեսմամբ` 2013 թվականին ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ կկազմի  1,4 դոլար:

Share