Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՃԵԼ Է

2012 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակսուրդն աճել է 37,9%-ով և կազմել 953,43 մլրդ յեն (11,36 մլրդ ԱՄՆ դոլար): Ինչպես հաղորդում է ճապոնիայի ֆինանսների նախարարությունը` աճի ցուցանիշը ռեկորդային է` 1979 թվականի նոյեմբերից ի վեր:

Հատկանշական է, որ առևտրային հաշվեկշռի պակսուրդի աճ ճապոնիայում գրանցվում է արդեն 5-րդ ամիսն անընդմեջ:

Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ճապոնիայի արտահանման ծավալը կրճատվել է 4,1%-ով և կազմել 4,98 տրիլիոն յեն (59,34 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ ներմուծման ծավալն աճել է 0,8%-ով և կազմել 5,94 տրիլիոն յեն (70,78 մլրդ ԱՄՆ դոլար):

Share