Բաժին. Տնտեսական

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2013-2015ԹԹ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի, որից 2013 թվականին՝ 8 038,9 մլն դրամ:

Ներդրումային ծրագիրն ուղղված է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև` այլ աշխատանքների իրականացմանը:

Share