Բաժին. Տնտեսական

ԱՆՎՃԱՐ ԷԼ. ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼ Է 5.2 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Այսօր՝ դեկտեմբերին  20-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նիստի շրջանակներում կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ` փոխհատուցելով գործարար համայնքին աջակցելու նպատակով, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակում, մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված ծախսերը։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ կառավարության տրամադրած այդ արտոնությունից օգտվել է շուրջ 5 հազար 200 մարդ, կառավարությունն էլ ամբողջությամբ կատարել է գործարար համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունը։ 

Share